Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաց տարածքներում պարտադիր է ոչ թե դիմակ կրելը, այլ՝ առկայությունը

Բաց տարածքներում պարտադիր է ոչ թե դիմակ կրելը, այլ՝ առկայությունը
19.05.2020 | 23:02

Ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ կառավարության ձևակերպումները բաց տարածքում դիմակ չկրելու պահանջի մասին շփոթություն են առաջացնում։
ԱԺ արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հստակեցնել, թե որ դեպքում պիտի անձը տուգանքի ենթարկվի դիմակ չկրելու համար։

«Ձեր ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու. բաց տարածքում դիմակի առկայություն ասելով՝ մարդկանց մեծամասնությունը հասկանալու է, որ բաց տարաքներում դիմակներ կրելը պարտադիր է։ Պետք է հստակեցնել, որ պետք է ունենալ դիմակ, և միայն փակ տարածքներում պիտի կրել», - ասաց Զոհրաբյանը։ Այս հարցը բարձրաձայնեցին նաև այլ պատգամավորներ, փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց․ «Այս պահին բացառապես պահանջ կա բաց տարածքներում ունենալ դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից փակ տարածք տեղափոխվի, հնարավորություն ունենա կրել դիմակը»։

Նա ընդգծեց, որ բաց տարածքներում այս պահի դրությամբ ձեռնոց կրելու պահանջ չկա։ Փակ տարածքներում դիմակ կրելու մասին փոխնախարարն ընդգծեց, որ տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է վերահսկեն, որ յուրաքանչյուր քաղաքացի սպասրակման սրահ մտնելուց ունենա դիմակ կամ ձեռնոց։ Դրանց բացակայության դեպքում տուգանքի կենթարկվի տնտեսվարող սուբյեկտը:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ